ԱՀԿ-ն հայտնել է դիմակ կրելու նվազագույն տարիքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խորհուրդ չեն տալիս 5 տարեկանից ցածր երեխաներից պահանջել դիմակներ կրել COVID-19 համաճարակի պատճառով, ասվում է ԱՀԿ կայքում հրապարակված տեղեկագրի մեջ:

«5 տարեկան և ցածր տարիքի երեխաներից չպետք է պահանջեն դիմակներ կրել: Դա հիմնված է երեխայի անվտանգության և դիմակը պատշաճ կերպով օգտագործելու ունակության վրա», – ասված է ուղեցույցում:

Եթե ​​երեխան 6-ից 11 տարեկան է, ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունների, դիմակները օգտագործելու որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: Խոսքը վերաբերում է վիրուսի տարածման մակարդակին այն վայրում, որտեղ երեխան ապրում է, երեխային անվտանգ և ճիշտ դիմակ օգտագործելու ունակությանը, մեծահասակների կողմից պատշաճ հսկողությանը, սովորելու և սոցիալական զարգացման վրա դիմակ կրելու հավանական ազդեցությանը, ինչպես նաև պաշտպանական դիմակների հասանելիությանը, դրանք փոխելու և լվանալու ունակությանը:

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս, որ 12 և ավելի բարձր տարիքի երեխաները դիմակ կրեն նույն պայմաններով, ինչպես մեծահասակները։

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 22,8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 795 հազար մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել