Զինծառայողների, նրանց ծնողների, ամուսնու, մինչև 27 տարեկան զավակների կրթության ստանալու երաշխիքների հետ կապված լրացում է կատարվել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում է կատարվել, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 27-ին։

Լրացումը կատարվել է օրենքի 67-րդ հոդվածում, որով սահմանվում են զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները։

Նոր խմբագրման համաձայն՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նախորդիվ վերոնշյալ զինծառայողների ծնողների և ամուսնու (կնոջ) համար այս դրույթը չէր գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել