Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 12․06

Հունիսի 11-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,573,699 է։ Մահացել է 423,155 մարդ, բուժվել՝ 3,582,269-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 510,761-ի։ Բուժվել է 268,862 մարդ, մահացել է՝ 6,705-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,659-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 182,525 դեպք։ Ապաքինվել է 144,649 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 175,218 դեպք է գրանցվել, մահացել է 4,778 մարդ, բուժվել՝ 149,102-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 9,218 անձի մոտ, որից 5,116-ն ապաքինվել են, 113-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 843-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 697 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 15,281-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 5,639 է, վիրուսից 258 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,033,003 վարակված, 114,126 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել