Հայաստանը 20 600 եվրոյի փոխհատուցում կվճարի՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը:

ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործը վերաբերում է ընդդիմադիր ակտիվիստ Մուշեղ Սաղաթելյանի հանդեպ որպես քաղաքական ճնշում առաջադրված մեղադրանքին՝ 2008-ի մարտի մեկին նախագահական ընտրությունների դեմ լայնածավալ բողոքի ցույցերի կոնտեքստում: Նա հայտնել է ոստիկանների կողմից իր հանդեպ վատ վերաբերմունքի մասին, նշել, որ իր ձերբակալությունը եղել է ապօրինի և, առհասարակ, իր դեմ հարուցված ամբողջ քրեական գործը եղել է կեղծ: Ի վերջո, նա դատապարտվել է երկու ոստիկանի հանդեպ բռնություն կատարելու և ապօրինի կերպով դանակ կրելու համար:

Այսօր ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ հաստատված է համարել, որ խախտվել է Եվրակոնվենցիայի 3-րդ հոդվածը (Խոշտանգումների արգելում): ՄԻԵԴ-ը ապացուցված չի համարել այն, որ Մուշեղ Սաղաթելյանի գլխի և մարմնի վնասվածքները ստացվել են ոստիկանների և ցուցարարների բախումների հետևանքով, ինչը եղել է պաշտոնական պարզաբանումը, և եզրակացրել է, որ դրանք հետևանք են խոշտանգման: Ավելին, քննություն չի տարվել այն ուղղությամբ, որ այդ վնասվածքները պատճառվել են ոստիկանների դաժան վերաբերմունքի հետևանքով:

Եվրադատարանը նաև հաստատված է համարել, որ խախտվել է Սաղաթելյանի Եվրակոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իրավունքը (Ազատության 7 անձնական անձեռնմխելիության իրավունք):

Եվրադատարանը հաստատված է համարել 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության խախտում, քանի որ նրա հանդեպ իրականցված ողջ քրեական հետապնդումն անարդարացի է եղել: Մասնավորապես, դատարանը հիմք է ընդունել ոստիկանների ցուցմունքները և մերժել է պաշտպանական կողմի վկաներին լսելու միջնորդությունները:

Եվրադատարանը նարև հաստատված է համարել կոնվենցիայի 11-րդ հոդվածի՝ ժողովների եւ միավորումների ազատության իրավունքի խախտումը: Եվրադատարանը գտել է, որ հավաքրի ցրելը (որը խաղաղ էր), և ցուցարարների ձերբակալությունը, ինչպիսին էր Մուշեղ Սաղաթելյանինը, անհիմն ու անտեղի է է եղել: Թվում է, որ նա ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվել պարզապես այն բանի համար, որ մասնակցել է բողոքի ցույցերին, իսկ իր վերջնական դատավճռի հիմքում չկա պատշաճ քննություն ներպետական դատարանների կողմից: Եվ ոչ միայն խախտվել է նրա խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, այլև այդպիսով փորձ է արվել նրան հետ պահել հետագայում նման հավաքներին մասնակցել:

Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է Սաղաթելյանին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարել 15 600 եվրո և 5000 եվրո՝ որպես դատական ծախս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել