Կենդանիների շուկաները

Որպեսզի տարբերել գիշատիչ կենդանուն կաթնասունից, պետք է ուշադիր նայել նրա աչքերին. գիշատիչների աչքերը տեղակայված են դեմքի մեջտեղի մասում, որը հնարավորություն է տալիս տեսնել զոհին, իսկ կաթնասուններինը` կողքերում, որն էլ թույլ է տալիս տեսնել թշնամուն:

Նախ և առաջ պետք է նշել, որ կենդանիների շուկաներում առուվաճաք կարող են իրականացնել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

 

Կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել