Էդգար Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 9-ի որոշմամբ նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Մկրտչյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։