Երեկ HSBC բանկի վրա զինված հարձակման համար կասկածվող Դանիել Դանիելյանը, ինչպես հայտնել ենք Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետն է:
Այս պաշտոնը նա ստանձնել է 2017 թվականի հուլիսի 1-ին և այդ պահի դրությամբ հայտարարագրել է՝
- 2 անշարժ գույք՝ ինքնակամ շինություն,
- 15 միլիոն ռուբլի՝ արժեթղթեր ներդրումային ֆոնդերում,
- 5 միլիոն դրամի խնայողություն,
- 4,26 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
2017-ի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ 2017-ի վերջին նրա խնայողությունների չափը հասել է 6 միլիոն դրամի, իսկ ընդահնուր եկամուտը կազմել է 6,12 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
Հիշեցնենք, որ զինված հարձակման հետևանքով զոհվել է երկու հոգի, մեկը վիրավորվել: