Բանկի վրա զինված հարձակման համար կասկածվող պաշտոնյայի գույքն ու եկամուտները

Երեկ HSBC բանկի վրա զինված հարձակման համար կասկածվող Դանիել Դանիելյանը, ինչպես հայտնել ենք Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետն է:

Այս պաշտոնը նա ստանձնել է 2017 թվականի հուլիսի 1-ին և այդ պահի դրությամբ հայտարարագրել է՝

  • 2 անշարժ գույք՝ ինքնակամ շինություն,
  • 15 միլիոն ռուբլի՝ արժեթղթեր ներդրումային ֆոնդերում,
  • 5 միլիոն դրամի խնայողություն,
  • 4,26 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

2017-ի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ 2017-ի վերջին նրա խնայողությունների չափը հասել է 6 միլիոն դրամի, իսկ ընդահնուր եկամուտը կազմել է 6,12 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

Հիշեցնենք, որ զինված հարձակման հետևանքով զոհվել է երկու հոգի, մեկը վիրավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել