ԱԺ հատուկ նիստում պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀՀ նախագահին նախագահ և վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց տվեց այն մասին, որ կառավարության որոշմամբ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ սպասարկման տարածքով (1.5365 հա), հետ վերցնել եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Ի պատասխան այս հարցի՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարան հատկացնելու օրենքը ԱԺ-ում է ընդունվել, որից օգտվել են նախորդ երկու նախագահները:
Ա. Զեյնալյանի այն դիտարկմանը, որ մտահոգիչն այն է, որ բնակարնը տրամադրվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տարածքից, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Իսկ ի՞նչ տարբերություն: Ես տարբերություն չեմ տեսնում: Եթե տեսնեի տարբերություն, կխնդրեի, որ այդտեղից չլինի: Պետության համար շահեկան է, լրացուցիչ պահպանություն պետք չի, այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձատներ կան, մինչև հիմա ազատ են՝ ԱԺ նախագահ պարոն Բաբլոյանը չցանկացավ գալ, վարչապետի առանձնատունը»:
Արտակ Զեյնալյանը Սերժ Սարգսյանին ուղղեց նաև մի քանի այլ սուր հարցեր՝ կապված ընտրակաշառքների և ընտրությունների կեղծված լինելու, քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց, ՄԻԵԴ որոշումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: