Միջազգային հանրաճանաչ կանոնների հիման վրա այսօր փաստաբան Մարիամ Զադոյանը Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրներին փոխանցեց գրավոր փաստաթղթերի և հայցադիմումի կազմման հմտությունները:
Մինչ այդ դպրոցի մասնակիցների հետ կատարված աշխատանքները ամփոփեց փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
«IRAC» կոչվող կանոնը հապավում է, որը բացվում է հետևյալ կերպ՝ Issue – իրավական խնդիր, Rule – կանոն, օրենքի նորմ, դատարանի նախադեպ, Analyze – փաստերի և իրավական նորմերի համադրում, Conclusion – ամփոփում:
Մարիամ Զադոյանը նաև խոսեց Հայցադիմումի կառուցվածքից՝ մանրակրկիտ կերպով ներկայացնելով յուրաքանչյուր հատված:
Դասընթացն իրականացվում էր ինտերակտիվ ձևով, այն զուգորդվում էր հանձնարարությունների կատարմամբ:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար