«Իհարկե, Բաղրամյանի կրկնությունը հնարավոր է». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ

«Ոչ թալանին» նախաձեռնության համար ընդունելի չէ կառավարության գործողությունները: Քիչ առաջ Սիրահարների այգում մեկնարկեց նախաձեռնության հավաքը: Մաքսիմ Սարգսյանը՝ նախաձեռնության համակարգողներից մեկը, հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է նախաձեռնության գործողությունների հաջորդ փուլը:

«Այս վերջին երկու օրերին եղած հայտարարություններից որևէ մեկը մեզ համար ընդունելի չէ: Այսօր մենք կլսենք մարդկանց կարծիքները, կլսենք առաջարկներ ու կիրականացնենք մեր գործողությունները»,- ասաց Մաքսիմը:

Ըստ նրա կառավարությունը փորձ է անում մարդկանց բաժանել՝ տարբեր կերպով վերաբերվելով անհատ քաղաքացիներին և բիզնեսի ներկայացուցիչներին:

Մաքսիմը նաև չբացառեց այն հանգամանքը, որ ակտիվիստները կսկսեն փողոցային պայքարը, լրագրողներին նա ասաց, որ դա կորոշվի քննարկման արդյունքում, նա նաև շեշտեց, որ Բաղրամյանի դեպքերի կրկնությունը հնարավոր է:

Ակտիվիստները հայտարարեցին, որ միանշանակ պայքարը տեսնում են փողոցում՝ այնքան ժամանակ մինջև արդյունքը շոշափելի լինի:

Նշենք, որ այս պահին հավաքը հսկում են ոստիկանական ուժերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել