Որքա՞ն է կազմելու Ձեր թոշակը, հաշվեք ինքներդ հետևյալ կերպ. Նոր դրույքաչափեր

Ըստ ՀՀ Կառավարության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 30–ին ընդունված թիվ 1734–Ն «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» որոշման համաձայն սահմանված է, որ «Պետական կենսաթոշակների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16000 դրամ.
2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տասը տարվա համար 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.
3) թաղման նպաստի չափը` 200000 դրամ:

Այսպիսով, եթե դուք ունեք օրինակ 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա Ձեր կենսաթոշակի ընդհանուր չափի մասը կկազմի 8000 դրամ (16000+8000), քանի որ աշխատանքային ստաժի առաջին տասը տարվա համար օրենսդրի կողմից այդ տարիներից յուրաքանչյուրի համար սահմանել է 800 դրամ:

Իրազեկման այս նյութում ներկայացված դրույքաչափերը ուժի մեջ են մտել 2015 թվականի հուլիսի 1–ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել