Լարված իրավիճակ Բաղրամյանում. 30 րոպեից ուժ կկիրառվի

Րոպեներ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 30 րոպե տվեց ցուցարարներին Բաղրամյան պողոտան ազատելու համար: Աակայն այս հայտարարությունը ոստիկանապետը չի հայտարարել բարձրախոսով:

30 րոպեից ոստիկանությունը կսկի ուժ կիրառել: Այժմ սահմանդրական դատարանում մեծ թվով ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել: Սա օրենքի խախտում է:

Համաձայն «Հավաքների ազատության մասին»ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի. «2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով (որը չի արվել ոստիկանապետի կողմից) տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել