Սուրեն Սահակյանն ու Աննա Դավթյանը ծանոթացել են հենց բողոքի ակցիայի ժամանակ:
«Իմ հարսանացուին ես հանդիպել եմ Գյումրիում, Ավետիսյանների ընտանիքի սպանության պատճառով հավաքված բազմության մեջ, երբ որ ոստիկանների հետ բախում սկսվեց, նա միակ աղջիկն էր, փորձում էի նրան ետ պահել բախումից, այդպես ծանոթացանք»,- ասաց Սուրեն Սահակյանը. «Երբ ոստիկանները հարձակվում էին, նա ինձ փորձում էր բարձրացնել վեր, որ ես կարողանամ շնչել»,- հիշում են Աննան:
Այսօր երկու ակտիվիստները կրկին բողոքի ակցիայի էին մասնակցում, բայց այս անգամ արդեն որպես նորապսակներ: Սուրենն ու Աննան Հանրապետության հրապարակում մի քանի շրջան կատարելու կամ էլ այգում լուսանկարահանվելու փոխարեն որոշել էին այցելել Բաղրամյան պողոտա, երեկոյան նույնպես այստեղ կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net