ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունը. նոր հանգամանքներ են պարզ

Երեկ հրապարակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հանձնաժողովի նիստի արդյունքները: Այս մասին փոխանցեց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը. «Կոմիտեի հաշվետվության համաձայն՝ Արմեն Հարությունյանը չնչին մեծամասնությամբ ավելի շատ ձայն է հավաքել, քան Լիանա Հակոբյանը: Այդպես էլ ձևակերպված է, որ Արմեն Հարությունյանի ձայները չնչին տարբերությամբ ավելի են, և նրան են երաշխավորում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ Հայաստանի կողմից ներկայացրած երրորդ թեկնածուի՝ Արա Ղազարյանի մասին հիշատակում չի եղել:

«Իրավունքի Եվրոպա միավորման» գնահատականը մնում է նույնը գործընթացի վերաբերյալ, քանի դեռ այն չի ավարտվել կազմակերպությունը կշարունակի հետևել զարգացումներին:

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի լիագումար նիստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել