Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին. այսօր տեղի է ունեցավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Հայաստանում գործող միջազգային կառույցները` ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպաբանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
«Ազատության պաշտպան» մրցանկաը հանձնվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանին: Մրցանկաը հանձնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. «Մեր գրասենյակը բարձր է գնահատում տիկին Դոյդոյանի նվիրվածությունը` բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանը, ինչպեսև նրա ջանքերը` հիմնելու այլընտրանքային մեխանիզմներ` ԶԼՄ-ների հետ կապված խնդիրների լուծման համար»,- ասաց Ա. Սորոկինը:
Չորս երեխայի մայր Շուշան Դոյդոյանը շնորհակալություն հայտնեց իր և իր թիմակիցների աշխատանքը գնահատելու համար. «Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր չորս երեխայի ապագան պաշտպանելու հավելյալ ջանքեր չգործադրենք»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լերնցը հանձնեց «Խիզախ կին» մրցանակը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կազմակերպություններին կոալիցիային: Այս մրցանակը ստացավ կոալիցիայի ջանքերով իր ոտնահարված իրավունքները վերականգնած կինը `Հասմիկ Խաչատրյանը:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. Քեթի Լիչը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանին` ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար:
«Կառավարության բարեփոխումների առաջատար» մրցանակը ստացավ Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբը՝ ի դեմս Վահրամ Բադոյանի: Մրցանակը նրան հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար մրցանակը հանձնվեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, որը մրցանակն ստանալիս խոստացավ շարունակել աշխատել բաց, թափանցիկ: Մրցանակը նրան հանձնեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն «Ներառման խթանում» մրցանակը շնորհվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանին`Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների բարելավման համար: