Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
- լիազորագրի ժամկետը լրացել է
- իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները
- լիազորագրողը վերացրել է այն
- անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է
- դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը
- դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը
- մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը
- մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է: