«Մենք պահանջում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն սակագինը ոչ թե բարձրացնելու, այլ իջեցնելու համար, պահանջում ենք հարցին լուծում տալ՝ հօգուտ ժողովրդի, մենք չենք վճարելու անգամ, եթե անջատեն էլեկտրաէներգիան»,- այս պահանջով այսօր սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան:
Բողոքի ակցիայի մասնակիցներին միացան Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները: Ցուցարարները Ազատության հրապարակում հանդես եկան մի շարք կոչերով:
Ակցիայից հետո մասնակիցները գնացին երթի: Այս պահին երթը շարունակվում է Աբովյան փողոցով:
«Դո՛ւրս արի փողոց». վանկարկումներով մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, շարունակում են երթը Աբովյան փողոցով: Երթը շարունակվում է դեպի Կառավարական շենք:
«Սա բռնություն է ժողովրդի դեմ».,- ասում են երթի մասնակիցները: