Հովհաննես Մանուկյանը հորդորում է չանհանգստանալ

Համաներման հարցի հասցեատերը Հովհաննես Մանուկյանը չէ: «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության շնորհանդես-քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված ակնկալվելիք համաներման հետ, նախարարը նշեց. «Այդ հարցի հասցեատերը ես չեմ, հանրապետության նախագահի իրավասությունն է, այնպես որ այսքանով սահմանափակվենք»:

Անդրադառնալով պրոբացիոն ծառայությանը, Հովհաննես Մանուկյանը Իրավաբան.net-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ բավականին մեծ ծավալի ռեսուրսներ են անհրաժեշտ այս ծառայության ներդրման համար՝ կապված ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ շենքային պայմանների հետ. «Բնականաբար նաև հատուկ սարքավորումների հետ կապված խնդիրներ կան: Այդ խնդիրը մենք փորձում ենք լուծել ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ մեր գործընկերների հետ, դոնոր կազմակերպությունների հետ, մասնավորապես ԵՄ-ի և ԵԽ-ի մեր գործընկերների: Պետք է ասեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Մի խոսքով՝ անհանգստանալու թեմա չկա»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է հայեցակարգին, ապա նախարարը հույս հայտնեց, որ մոտակա կառավարության նիստին այն կմտնի գործադիրի օրակարգ. «Հայեցակարգի հաստատումը մեզ համար ճանապարհ կհարթի պրոցեսը բոլոր ուղղություններով առաջ տանելու համար»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

Տեսանյութը՝ քիչ ավելի ուշ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել