Արդարադատության նախարարին ժամանակավորապես կփոխարինի Արսեն Մկրտչյանը

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայացրել է որոշում՝ Հովհաննես Մանուկյանին արձակուրդ տրամադրելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես՝ նշված է՝

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը ՝ 2015 թվականի հուլիսի 9-24-ը ներառյալ։

2. Հովհաննես Մանուկյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել