Որքա՞ն եկամուտ ունի նորանշանակ նախարարը

Սեպտեմբերի 4-ին նշանակված արդարադատության նոր նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով մինչ նշանակումը 2012 թվականից ի վեր Ազգային ժողովի պատգամավոր է, հայտարարագրել է իր եկամուտներն ու գույքը սկսած 2012 թվականից:

Այսպիսով, 2012 թվականի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը ձեռք է բերել է երկու ավտոմեքենա՝ TOYOTA PRIUS HYBRID՝ 13 միլիոն 860 հազար դրամով, և NISSAN TIIDA, որը օտարել է՝ 8 միլիոն դրամով:

Քանի որ հետագա տարիների հայտարարագրերում TOYOTA PRIUS HYBRID մեքենայի օտարման վերաբերյալ տեղեկություններ չկան, նշանակում է, որ այն դեռևս պատկանում է Արփինե Հովհաննիսյանին:

2012 թվականի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ, իսկ ահա տարվա ավարտին էականորեն պակասել են դառնալով՝ 1 միլիոն դրամ:

Իսկ եկամուտները (աշխատավարձից ստացված և նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք) կազմել է 6.6 միլիոն դրամ:

2013 թվականին նրա դրամական միջոցները ավելացել են 250 հազար դրամով՝ հայտարարագրվել է 1 միլիոն 250 հազար դրամ: Իսկ եկամուտը՝ (աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ) կազմել է 5 միլիոն 171 հազար դրամ:

2014 թվականի ընթացքում նրա դրամական միջոցները նորից ավելացել են 250 հազար դրամով՝ դառնալով 1.5 միլիոն դրամ: Իսկ եկամուտը՝ (աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ) կազմել է 6,7 միլիոն դրամ:

Հայտարարագրված են նաև նորանշանակ նախարարի մոր եկամուտները: 2012 թվականի վերաբերյալ նշվում է, որ եկամուտը կազմել է շուրջ 1 միլիոն դրամ, 2013-ին՝ շուրջ 1.8 միլիոն դրամ և 2014-ին՝  նույնպես շուրջ 1.8 միլիոն դրամ:

Նորանշանակ նախարարը դեռևս նոր՝ պաշտոնը ստանձնելու պահին ունեցած եկամուտների և գույքի հայտարարագիր չի ներկայացրել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ