Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Արփինե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»: