ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժին-կենտրոնի աշխատակիցները մասնակցել են հնգօրյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացին՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայության Շերեմետևոյի մաքսատանը։ Դասընթացը կազմակերպվել է փորձի փոխանակման և ձեռք բերված հմտությունները ՀՀ մաքսային համակարգում կիրառելու նպատակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Դասընթացի հիմնական թեման միջազգային օդանավակայաններում ծառայողական շների օգնությամբ մեծ քանակությամբ արժույթի հայտնաբերումն էր։ Դասընթացի ընթացքում ՊԵԿ շնագիտական բաժին-կենտրոնի մասնագետները ոչ միայն ձեռք են բերել տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունեցել հետևելու ռուսաստանյան շնագետների գործնական աշխատանքին՝ «կանաչ» և «կարմիր» մաքսային հսկողության գոտիներում։

Միջոցառումը կարևոր ներդրում էր երկու կողմերի մասնագիտական համագործակցության խորացման և արդյունավետ փորձի փոխանակման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել