Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 13-ը: Iravaban.netը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
35 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
5 դեպք՝ խուլիգանության,
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ շորթման, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։
Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, բնակարանային գողության, ապօրինի որսի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բնակարանային գողության, ավազակության։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 3 մարդ զոհվել է,
67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։