Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 69մլն եվրո վարկ և 15.6 միլիոն եվրո դրամաշնորհ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև միջկառավարական բանակցությունները, որոնք կայացել են 2023 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում, ըստ էության, ձևավորել են ֆինանսական համագործակցության համաձայնագրի նախահիմքը։ Նշված բանակցությունների տրամաբանական շարունակությունը լինելու է հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախատեսված է այս ամսվա վերջին՝ Բեռլինում։ Այդ ընթացքում մենք նախատեսում ենք ամփոփել նախորդ ձեռքբերումները, արձանագրել իրականացված համաձայնությունները և նախանշել նոր համագործակցության շրջան։

Քննարկումների ընթացքում շեշտադրված են եղել հետևյալ ոլորտները՝

  • վերականգնվող էներգետիկա,

  • էներգաարդյունավետություն,

  • մասնագիտական և տեխնիկական կրթություն,

  • ջրային ենթակառուցվածքների բարելավում,

  • տարածքային կառավարման բարեփոխումներ,

  • տեխնոլոգիական ոլորտի զարգացում։

Այս բոլորի համատեքստում Գերմանիայի կողմից Հայաստանին տրամադրվելու է ընդհանուր առմամբ 84.6 միլիոն եվրո՝ վարկի և դրամաշնորհի ձևով, այդ թվում՝

  • 69 միլիոն եվրո վարկ,
  • 15.6 միլիոն եվրո դրամաշնորհ, որից՝
  • 3 միլիոն եվրոն ներառված է վարկային համաձայնագրում՝ որպես խորհրդատվական և ուղեկցող ծրագրերի մաս,
  • 12.6 միլիոն եվրոն՝ տրամադրվելու է առանձին տեխնիկական համաձայնագրով՝ GIZ (ՋԻԶԵԹ)-ի միջոցով։

Այս տարվա մարտի 31-ին, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան այցի շրջանակում, ստորագրվել է տվյալ համաձայնագիրը։ Այն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փուլերը՝ կառավարության հաստատում, Սահմանադրական դատարանի եզրակացություն և այժմ ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը»,- նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել