Հովհաննես Մանուկյանն՝ իր հրաժարականի, ակտիվիստի ծեծի և համաներման մասին

«Не дождетесь!». արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պատասխանն է՝ այն դիտարկմանը, թե լուրեր են պտտվում, որ նա կարող է առաջիկայում իր պաշտոնից հրաժարվել:

Այլ մեկնաբանություն նախարարը չուներ, լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կա հայերեն համարժեք բառը, պարոն Մանուկյանն ասաց. «Դա արտահայտություն է, բառացի թարգմանել չի ստացվի»:

Այսօր լրագրողները նաև նրանից հետաքրքրվեցին ակնկալվելիք համաներման ճակատագրից, նախարարը կրկնեց այն ինչ նախկինում արդեն ասել էր՝ այս հարցն իր իրավասության շրջանակներում չէ:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է պարոն Մանուկյանը քրեակատարողական հիմնարկում քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի ծեծի լուրերի մասին. «Ես կոնկրետ խնդրի վերաբերյալ դեռևս ինֆորմացիա չունեմ: Նմանաբնույթ հայտարարություններն իմ անձնական ուշադրության կենտրոնում են, ես ոչ միայն քրեակատարողական վարչությունից եմ ինֆորմացիա ստանում, այլ նաև վերահսկողական վարչության աշխատակիցներն են այնտեղ եղել, իրավիճակը ստուգել: Այն, որ երեկ որոշակի փոփոխություն տեղի ունեցավ և Գևորգ Սաֆարյանը դուրս եկավ հացադուլից նաև այս աշխատանքների արդյունքն էր»,- ասաց պարոն Մանուկյանը:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել