Ովքե՞ր ունեն որսորդության իրավունք և ինչպե՞ս ստանալ որսորդական վկայական

Որսի և որսորդական տնտեսության վարման մասին ՀՀ օրենքով նախատեսված է որսորդների իրավունքներն ու պարտականությունները.

Որսի իրավունքը
Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն`
1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տվյալ օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր.
2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք:

Որսորդական վկայականը
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին:

Որսորդական մինիմումը
Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը:

Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը
Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) որսորդական զենք կրելու վկայականը.
2) կենդանիների որսի թույլտվությունը.
3) որսորդական վկայականը:

Որսի կանոնները
Որսի կանոնները հաստատվում են վերը նշված օրենքով սահմանված կարգով և ներառում են`
1) որսի ժամկետները և միջոցները.
2) որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը.
3) կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները.
4) որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները.
5) որսի արգելված տարածքների ցանկը.
6) օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների և որսահանդակների ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել