Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:
Լուսանկարը՝ court.am-ի