Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ապա ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, նախատեսված է տուգանք 5 000 ՀՀ դրամի չափով:
Ի դեպ, օրենսգիրքը նույն տուգանքը սահմանում է նաև տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու համար: