Փենսիլվանիայում հետաձգել են մահվան դատավճռի իրականացումը

The Huffington Post-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը հայտարարել է նահանգի տարածքում մահապատժի իրականացման հետաձգման մասին.

«Այս որոշման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ դատական գործերի անվերջ շրջանը անարդյունավետ է, անարդար և թանկ»,- ասել է նահանգապետը` ավելացնելով, որ հետաձգումը կտևի այնքան ժամանակ, մինչև պատասխան ստացվի նահանգում համապատասխան օրենսդրական լիազորություններ ունեցող հանձնաժողովից, որը զբաղվում է հարցի ուսումնասիրությամբ սկսած 2011թ-ից:

Նշված աղբյուրից տեղեկանում ենք, որ նահագում այժմ գտնվում են մահվան դատապարտված 186 անձինք, որոնց պատժի իրագործումը հետաձգվել է: Ըստ պարբերականի` վերջին մահապատիժը Փենսիլվանիայում իրականացվել է 1999թ:

Հավելենք, որ ԱՄՆ-ի 32 նահանգներում դեռևս կիրառվում է մահապատիժ: Ներկայումս Ամերիկայում 3054 մարդ դատապարտված է մահվան:

Պատրաստեց՝ Մարինե Մկտրչյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել