Ինչ է տեղի ունեցել Սյունիք-Արցախ սահմանագծին. «Հիմնադիր խորհրդարան»

Երեկ «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունից հաղորդեցին, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Այս առնչությամբ ԼՂՀ ոստիկանությունը պարզաբանել է, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

Տեսանյութը` «Հիմնադիր խորհրդարան»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել