Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունից: Ըստ հաղորդագրության` վիրավորվել է «Նոյյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Աղբյուրը նաև փոխանցում է, որ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
Լուսանկարը` նախաձեռնության ֆեյսբուքյան էջից