Ո՞ր դեպքում ազատազրկման վայրից փախուս կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից

Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Օրենքի տառի համապատասխան հանցանքի կատարման՝ փախուստի վայրեր են համարվում գաղութները՝ ազատազրկման վայրերը, քննչական մեկուսարանները՝ կալանավորվածներին պահելու վայրերը, արգելատները՝ ձերբակալվածներին պահելու վայրերը:

Նշենք նաև, որ ազատազրկման վայրից փախուստի դիմելն անմիջապես խախտում է նախաքննական մարմինների, դատարանների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների օրինական գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել