Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված բռնաբարության համար

Հայաստանի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ էլ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով: Այն պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:

Իսկ եթե բռնաբարությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ կամ կատարվել է անչափահասի նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

Վերոնշյալ գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել