Արսեն Մկրտչյանը հրաժարվել է դատավորի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նշենք, որ նախագահը որոշում կայացնելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հաշվի է առել Արդարադատության խորհրդի 2014 թվականի մայիսի 6-ի առաջարկությունը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշվում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս):

Լուսանկարը` Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել