Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Interfax․com-ից։

«Մենք կարող ենք հաստատել, որ [Եվրոպական] հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ՝ 19-րդ փաթեթը, և նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը  այս կապակցությամբ հայտարարություն կանի, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը այսօր կեսօրին կհայտարարի հենց այս պատժամիջոցների փաթեթի մասին», – ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Պինյոն։

Իրավաբան․net

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել