«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգքրի Հոդված 137-ը սահմանում է պատասխանատվություն երկաթուղային տրանսպորտում անտոմս երթևեկելու համար։
Խախտում է համարվում՝
- Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
- Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում.
- մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
- տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
- Անտոմս ուղևորների թռիչքը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հիշեցում
Տուգանքի վճարումը չի ազատում ուղևորին տոմսի կամ թռիչքի արժեք վճարելու պարտականությունից։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։