Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, և Թել Ավիվը բարձր գին վճարեց դրա համար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսլամական Հանրապետության ժողովրդին ուղղված իր գրավոր ուղերձում, գրում է РИА Новости-ն։
«Չնայած մեր սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և զինվորական հրամանատարների մահը, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքների վնասը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար, Իսրայելի կրած վնասն անհավանական էր։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարագործ նպատակներին՝ ոչնչացնել միջուկային օբյեկտները և հրահրել հասարակական անկարգություններ», – ասել է նա։
Իր ուղերձում Իրանի նախագահն Իսրայելա-իրանական հակամարտությունն անվանել է «պատմական և մեծ» և հայտարարել Թել Ավիվի հետ «12-օրյա պատերազմի» ավարտը։
Նշենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։