Կատարը նամակ է հղել ՄԱԿ-ին ՝ Իրանին մեղադրելով ինքնիշխանությունը խախտելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հունիսի 24-ին տարածած հայտարարության մեջ:
«Կատարի պետությունը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցչին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ տեղեկացնելով վտանգավոր էսկալացիայի մասին, որն իրենից ներկայացնում է Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում ՝ ուղղակի սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության X սոցիալական ցանցում: