Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վերադառնալ դիվանագիտությանը, Իրանի դեմ հարձակումները պետք է դադարեն, IRNA-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է РИА Новости-ն։
«ԱՄՆ-ն ստիպված եղավ օգնելու Սիոնիստական ռեժիմին, ինչը ցույց է տալիս, թե որքանով են նրանք (Իսրայելը-խմբ.) հայտնվել դժվարին իրավիճակում: Եթե նրանք ցանկանում են վերադառնալ դիվանագիտությանը, ապա նախ պետք է դադարեցնեն հարձակումները»,- ասել է նա։