Նախարարությունն Իրանի հարձակումը որակել է Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում

Կատարը պահպանում է համաչափ պատասխանի իրավունքը Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունն Իրանի հարձակումը որակել է Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում։

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել էր, որ սկսվել է «Բաշարաթ ալ-Ֆաթհ» գործողությունը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ։ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությանը ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազային հրթիռային հարված հասցնելու մասին։ Կատարը հաջողությամբ հետ էր մղել հարվածները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել