Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկված միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին՝ հավելելով, որ իրենց տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել:

«Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով անդառնալի վնաս չի կրել»,- մասնավորապես, նշված է նրա գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել