ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախազգուշացնելով Թեհրանին, որ խաղաղությանը չհամաձայնելու դեպքում, ավելի կործանարար հարվածներ կհասցվեն:

«Հարվածները տպավորիչ ռազմական հաջողություն էին», – հեռուստաուղերձում ասել Է Թրամփը՝ հավելելով, որ Իրանում ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից:

Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել