Ամերիկյան B2 տեսակի ռազմավարական ռմբակոծիչները դուրս են եկել Միսուրի նահանգի Ուայթմեն ռազմաօդային բազայից և ուղևորվել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում գտնվող Գուամ կղզու ռազմաբազա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական հանրային հեռարձակող «KAN»-ը։
Ըստ աղբյուրի՝ ռմբակոծիչները ուղեկցվում են չորս «Boeing KC-46 Pegasus» լիցքավորող ինքնաթիռներով։ Նրանցից երկուսն արդեն իրականացրել են վառելիքի լիցքավորում օդում՝ B2 ինքնաթիռների համար։ Մյուս երկու ինքնաթիռները գտնվում են մոտ 75 կմ հեռավորության վրա։
Հաղորդվում է նաև, որ Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ևս երկու լիցքավորող ինքնաթիռ է օդ բարձրացել՝ շարժվելով դեպի հյուսիս։ Նրանց հաջորդ լիցքավորման կետը նախատեսվում է Հավայան կղզիներում։
Նշվում է, որ B2 ռմբակոծիչները, ամենայն հավանականությամբ, նախատեսված են Իրանին հարվածներ հասցնելու համար։