Իրանը պատրաստ է միջուկային վեճը լուծել բանակցությունների միջոցով ինչպես 2015 թվականին, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Դիվանագիտությունը աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում: Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը»,-նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։
Ըստ Արաղչիի, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա, ապա Իրանը «կարողանա ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում»։
«Կարո՞ղ է դիվանագիտությունը 2 շաբաթում լուծում գտնել Իրանի միջուկային հարցի համար: Դա կախված է ԱՄՆ-ից, թե վճռականություն կցուցաբերե՞ն խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու հարցում, թե՞ այլ մտադրություններ ունեն։
Մենք չգիտենք՝ ինչպես վստահել նրանց: ԱՄՆ-ի քայլը դիվանագիտության նկատմամբ դավաճանություն էր»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։