Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Իրանի մայրաքաղաքից:

Իրանը պետք է ստորագրեր գործարքը, որը ես նրանց ասել էի՝ ստորագրել՝ Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։

«Ինչպիսի խայտառակություն և մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա նորից ու նորից կրկնեցի: Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել