Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, ինչի հետևանքով վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը, գրում է РИА Новости-ն։

«Իսրայելական ռեժիմը դաժան հարձակում է իրականացրել Իրանի ԱԳՆ շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց: Այդ հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել է, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել