Զրուցեցի Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ․ Մակրոն

Ես հենց նոր խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Իմ առաջին ուղերձը մեր հայրենակիցներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի անհապաղ ազատ արձակումն էր, որոնք ավելի քան երեք տարի պատանդ են պահվում Իրանի ռեժիմի կողմից անընդունելի պայմաններում։

Տարածաշրջանում անկայունության լուրջ ռիսկի լույսի ներքո ես կոչ արեցի, որ Իրանում և ամբողջ տարածաշրջանում մեր դիվանագիտական ​​առաքելություններն ու քաղաքացիները որևէ պարագայում չենթարկվեն հարձակման։ Ես նաև կոչ արեցի առավելագույն զսպվածության՝ էսկալացիայից խուսափելու համար։

Իրանի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգության առարկա է և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։

Հետևաբար, ես կոչ արեցի նախագահ Փեզեշքիանին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնության հասնելու համար, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ուղին է։

Մենք պատրաստ ենք անել մեր մասը և մոբիլիզացնել մեր բոլոր ջանքերը՝ այս նպատակին հասնելու համար», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել