Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հավակնում է նաև առաջիկա ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այն ներկայացրել է մարտի 12-ին՝ 2024-ի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար։
Հանձնաժողովին հայտնել է, որ ամուսնացած է, չի աշխատում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ղուկասյանը ներկայացրել է հետևյալ անշարժ գույքը՝
- հողամաս (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
- տուն (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
- առևտրի համալիր (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
- տուն (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն։
Ներկայացրել է 1 շարժական գույք՝ BMW 760 LI մակնիշի ավտոմեքենա (թողարկամն տարեթիվը՝ 2005)։
Նա նշել է 6 թանկարժեք իրերն ու գումարի չափը․
- ոսկյա ժամացույց՝ 1 միլիոն 200 հազար դրամ,
- ադամանդե մատանի՝ 1 միլիոն դրամ,
- ոսկյա ապարանջան 650 հազար դրամ,
- ադամանդե մատանի 1 միլիոն 5 հարյուր հազար դրամ,
- ոսկյա խաչ ապարանջան 1 միլիոն դրամ,
- ժամացույց՝ 1 միլիոն 300 հազար դրամ։

Ղուկասյանը թոշակառու է, նրա թոշակը կազմում է 530 հազար 291 դրամ։
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 միլիոն դրամ, 6000 եվրո, 3500 ԱՄՆ դոլար։ Նրան է պատկանում «Ալեքսպոլ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը։
Մարիամ Շահնազարյան