«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել 2024-ի մարտի 1-ից մինչև 2025-ի մարտի մեկն ընդգրկող իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ղարաղազարյանը ԿԸՀ-ին հայտնել է, որ ամուսնացած է, չի աշխատում։
Թեկնածուն անշարժ գույք չի հայտարարագրել, միայն 6 շարժական գույք է հայտարարագրել․
- Թեթև մարդատար Volkswagen Vento (1994թ․),
- Թեթև մարդատար Opel Vecctra (1996թ․),
- Բեռնատար Ford Transit (2006թ․),
- Բեռնատար Mercedes-Benz Actros (2013թ․),
- Բեռնատարի կցորդ Schmitz (2005թ․),
- Ավտոբուս Mercedes-Benz O403 (2004թ․):
Բացի այդ, Ղարաղազարյանը հայտարարագրել է 104 հազար դրամ աշխատավարձ, որը ստացել է նշված ժամանակահատվածում և 210 հազար դրամ դրամական միջոց։
Հայտարարագիրը հանձնաժողովին է ներկայացվել մարտի 14-ին։